Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Պայթյունից տուժած 8–ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծանր

Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Հյուսիսային պողոտայում

Տուժածներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ապրիլի 3-ին, ժամը 07:45-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հերթապահ բժշկից ճշտվել է, որ երեկ տեղի ունեցած պայթյունի պատճառով տուժածներից Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար:

Հիշեցնենք, որ երեկ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

Պայթյունի հետևանքով տուժել էր 8 մարդ՝ Ռուդոլֆ Մարկոսյան (2012 թ.), Ռուբինա Մարկոսյան (2010 թ.), Զարուհի Մելիքյան (1999 թ.), Էրիկ Աշուղյան (2002 թ., ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (2003 թ., ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (2004 թ., ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (2003 թ., ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի (1994 թ., ԻԻՀ քաղաքացի):

Ըստ թեմայի

Արա Բաբլոյանն այցելել է պայթյունից տուժածներին, նրանց վիճակը լավ է
Ինչ հետևանք կունենա պայթյունը 8-ամյա աղջկա առողջության վրա