ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Շաքարի, դեղերի, տեքստիլի, խանութների մոնոպոլիան ձեռքն առած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը որոշել է մտնել նաեւ շոու բիզնեսի դաշտ, այնտեղ եւս դառնալ մոնոպոլիստ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Սկզբնական շրջանում նա կդառնա Սոնա Ռուբինյանի մենահամերգների հովանավորը, որից հետո կմտնի ամբողջ դաշտ»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` հայտնի «մտավորականը» սկսում է Սոնայից («Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանի հաղթող), որովհետեւ քրոջ որդին` Էդգարը, նշանվել է Սոնայի քրոջ հետ, իսկ Լիմինդրովիչը Շուրա Բալագանովի նման սիրում է «արդար բաժանել»․ տեքստիլը` մի դստերը, հիվանդանոցները` մյուս դստերը, իսկ շոու բիզնեսը` քրոջը: