Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ե՞րբ կդադարեն անձրևները. եղանակի կանխատեսում

Ստանալ կարճ հղումը

Օդերևութաբանները ներկայացրել են հերթական կանխատեսումը` հայտնելով, թե Հայաստանի տարածքում երբ կդադարեն տեղումները։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ապրիլի 22-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա: Ապրիլի 23-26-ն առանց տեղումների եղանակ կլինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը:

«Ապրիլի 23-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում ապրիլի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր` ապրիլի 22-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 16-18, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքություն։