Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Լարված վիճակ է Արցախի փողոցում, Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարան

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Ցուցարարները Արցախի փողոցում էին, երբ դիմակավոր ոստիկանները հարձակվեցին նրա ուղղությամբ և տարան։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Սերժ Սարգսյանի հետ տապալված բանակցություններից մեկ ժամ հետո ոստիկանությունը բերման ենթարկեց Նիկոլ Փաշինյանին և մի շարք քաղաքացիների։

Հիշեցնենք, որ նա պատգամավորական անձեռմխելիություն ունի, և նրան կալանավորելու համար ԱԺ–ի որոշումն է հարկավոր։ 

Այժմ հավաքը ղեկավարում է Սասուն Միքայելյանը` հորոդորելով քաղաքացիներին քայլեր ձեռնարկել Նիկոլ Փաշինյանին ազատելու համար։