Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր . Կարեն Կարապետյանի հայտարարությունը

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ — Sputnik. ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ապրիլի 22-ին Երևանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ արձանագրելով, որ Փաշինյանի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր և պայմանավորվելու ցանկություն չենթադրող:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող»,- նշել է Կարապետյանը։

Նա դիմում է բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսևորեն զգոնություն և սթափություն:
«Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»,- ասվում է Կարեն Կարապետյանի հայտարարության մեջ:

Ըստ թեմայի

Քաղաքացիներին սկսել են բերման ենթարկել, տարան նաև Սասուն Միքայելյանին
Լարված վիճակ է Արցախի փողոցում, Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարան
Մարուքյանը հորդորում է ՀՀ վարչապետին և Նիկոլ Փաշինյանին մեկ անգամ ևս հանդիպել. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շարունակել անհնազանդությունը` կրկնակի թափով և ՀՀ բոլոր մարզերում
Դավիթ Սանասարյանը ՀՔԾ բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել է