Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Էրեբունիում հավաքված ցուցարարները շարժվեցին դեպի Երևանի կենտրոն

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Ցուցարարները մնացել են առանց ղեկավարի և ինքնակազմակերպվելով` շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից ու ցույցը ցրելու փորձերից հետո բողոքի ակցիայի մասնակիցները մնացին առանց ղեկավարի:

Ոստիկանները Արցախի փողոցից հեռացրել էին բոլոր կազմակերպիչներին ու ակտիվիստներին` ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին: Նրանց գտնվելու վայրի ու կարգավիճակի մասին այս պահին տեղեկություններ չկան:

Արցախի փողոցում սաղավարտներով ու վահաններով ոստիկանների շղթան այս պահին բաց է, նրանք հեռացել են, իսկ փողոցում մնացել են միայն առանց սաղավարտների ու վահանների ոստիկանները:

Այնտեղ են նաև ցուցարարների խմբեր, որոնք քննարկում են ստեղծված իրավիճակը, իսկ ցուցարարների մի մեծ խումբ Արցախի փողոցից շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: Նրանք կոչ են անում բոլորին միանալ իրենց պայքարին: