Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Հարուցվել են քրեական գործեր` պետական, համայնքային գույքը վնասելու հատկանիշներով

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Բռնություններ են կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, վնասվել կամ ոչնչացվել է պետական, համայնքային կամ քաղաքացիներին պատկանող գույքը, ասված է դատախազության հայտարարության մեջ:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ապրիլի 13-ից Երևանում ծավալված զանգվածային միջոցառումներին ներկա գտնվող անձանց կողմից կատարվել են բազմաթիվ առերևույթ հանցագործություններ: Այս մասին ասված է ՀՀ գլխավոր դատախազության քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ:

Դրա համաձայն՝ մասնավորապես, բռնություններ են կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում տեղի են ունեցած զանգվածային անկարգությունների, խուլիգանությունների ժամանակ վնասվել կամ ոչնչացվել է պետական, համայնքային կամ քաղաքացիներին պատկանող գույքը:

Այդ դեպքերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակում տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով հարկադրանքի միջոցներ են կիրառվել 3 տասնյակից ավելի անձանց նկատմամբ:

«Վերը նշված դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ զանգվածային միջոցառումների կազմակերպիչների, առանձին մասնակիցների գործողությունները, բացի կազմակերպված բնույթի հանցավոր դրսևորումներից, նաեւ նպաստում են լոկալ, հանրության համար վտանգ ներկայացնող արարքների կատարմանը»,- ասված է հայտարարությունում:

Ըստ թեմայի

Ցուցարարները փորձել են փակել Գյումրի- Վանաձոր մայրուղին
Արցախի փողոցում ցուցարարների մոտ են հոգևորականները
Էրեբունիում հավաքված ցուցարարները շարժվեցին դեպի Երևանի կենտրոն