Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ. ՄԻՊ

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:

ԵՐԵՎԱՆ, 22 Ապրիլ — Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ պարզաբանում է ներկայացրել ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների վերաբերյալ։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:

Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:

Այդ իրավունքներն առնվազն հետևյալն են.

  • բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելը
  • լռելը
  • իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին
  • փաստաբանի իրավունքը
  • բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից
  • իրավունքների մասին ծանուցվելը»,–ասված է պարզաբանման մեջ:

Ըստ թեմայի

Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակում Շենգավիթում
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է` կկասեցնի Հանրապետության հրապարակի և մյուս հավաքները
Եվրամիությունը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի և Փաշինյանի երկխոսության ձախողումը