Հայաստան
© Photo : press office of the Parliament of RA

Կոչ եմ անում զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն. Սարգսյան

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Նախագահ Սարգսյանը ցավով արձանագրել է, որ հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման և լարվածության թուլացման:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մեր երկրում ընթացող զարգացումները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տարածած հայտարարության մեջ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։

Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման և լարվածության թուլացման:

Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից և պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, և շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել։

Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից եւ դրսևորել զսպվածություն»,–ասված է հայտարարության մեջ։

Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։

Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար եւ համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը»:

Ըստ թեմայի

Հնարավո՞ր է Փաշինյան–Սարգսյան բանակցությունների 2–րդ փորձ. պատասխանում է Շարմազանովը
Նիկոլ Փաշինյանը հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների. Արա Բաբլոյան
Հանրապետության հրապարակում նախանշված հանրահավաքը կկայանա. վստահեցնում են կազմակերպիչները