Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Եվրոպական միությունը երկրորդ հայտարարությունն է տարածել Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ՝ կոչ անելով ազատ արձակել բերման ենթարկվածներին:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Եվրոպական միության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ։

«Օրենքի տառին համապատասխան խաղաղ հավաքների անցկացումը համամարդկային և հիմնարար իրավունք է: Եվրոպական միությունը ակնկալում է, որ Հայաստանի իշխանություններն անվերապահորեն կհարգեն այս իրավունքը և օրենքը կկիրառեն արդարացիորեն և համաչափորեն՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան, այդ թվում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:

Բոլոր նրանք, ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերեն:

Նախագահ Արմեն Սարգսյանի կոչով ստեղծված իրադրության անհապաղ և խաղաղ կարգավորման շուրջ ներառական երկխոսությունը անչափ կարևոր է: Այդ առումով հիասթափեցնող և անհանգստացնող է այն փաստը, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև այսօրվա կարճատև հանդիպումը չի կանխել իրավիճակի հետագա սրացումը»:

Ըստ թեմայի

Հանրապետության հրապարակում նախանշված հանրահավաքը կկայանա. վստահեցնում են կազմակերպիչները
Նիկոլ Փաշինյանը հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների. Արա Բաբլոյան
Հնարավո՞ր է Փաշինյան–Սարգսյան բանակցությունների 2–րդ փորձ. պատասխանում է Շարմազանովը