Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Բողոքի ակցիաների ժամանակ տուժած քաղաքացիների մի մասը դուրս է գրվել

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Հիվանդանոցում այս պահին գտնվող 4 քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, մյուս 2-ինը՝ միջին ծանրության:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ապրիլի 22-ին, ժամը 19։00-ի դրությամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում բուժում է ստանում 4 տուժած, որից 1–ն է ընդունվել այսօր։

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, մյուս 2-ինը՝ միջին ծանրության:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, ժամը 14։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում էր հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր։

Ըստ թեմայի

Մայր Աթոռը կոչ է անում Ցեղասպանության նահատակների հիշատակի օրը դարձնել հաշտության օր
Մանե Թանդիլյանը փոխանցում է՝ ձերբակալված պատգամավորների հետ ամեն ինչ կարգին է
Այս գործընթացները Հայաստանը տանում են դեպի քաոս. քաղաքագետ