Հայաստան
© Sputnik /

ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին տեղեկացրել է Փաշինյանի հայտարարած գործադուլի մասին

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Դիվանագիտական ներկայացուցչությունը նախազգուշացրել է, որ Հայաստանում փակում են ճանապարհները։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը նախազգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստանում համատարած գործադուլի մասին։

«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը տեղեկացնում է ՌԴ քաղաքացիներին, որոնք 2018թ-ի մայիսի 2-ին ժամանել են Հայաստան և ներկա պահին գտնվում են այստեղ, որ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 2018թ-ի մայիսի 2-ի առավոտյան ժամը 8։15-ից հայտարարել է համընդհանուր գործադուլ, որի ընթացքում նախատեսվում է արգելափակել բոլոր ճանապարհները, մետրոն և օդանավակայանը», — նշված է դեսպանատան հաղորդագրությունում։

Մայիսի 2-ի վաղ առավոտից Հայաստանում վերսկսվել են բողոքի զանգվածային ակցիաները, փակվել են մի շարք ճանապարհներ, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։

Ըստ թեմայի

ՊՆ-ն հորդորում է ապահովել զինվորական շարասյունների անխափան տեղաշարժը. հայտարարություն
Ավանդատուները բանկերից հանում են իրենց ավանդները. ԿԲ–ն քայլեր է ձեռնարկում
Սերժ Սարգսյանի թիկնազորի թիվը չի պակասել. որտե՞ղ է նա անցկացնում իր օրը
Ինչպե՞ս է Բաքուն արձագանքում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին
Ի՞նչ է կատարվում «Զվարթնոց» տանող ճանապարհին. ցուցարարների թիվը հետզհետե ավելանում է