Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

«Այսօր կարևոր է միայն այն, ինչ կատարվում է փողոցում». Փաշինյանը պատրաստ է ցանկացած սցենարի

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` կարևոր է ոչ թե այն, ինչ կատարվում է Ազգային ժողովում, այլ այն, ինչ կատարվում է փողոցներում։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Այս մասին Փաշինյանն ասաց լրագրողներին։

Այս պահին նա իր կնոջ` Աննա Հակոբյանի հետ Արշակունյաց փողոցում է, նրանք ցուցարարների հետ բողոքի երթի են դուրս եկել։

«Այլևս կարևոր չէ, թե ինչ է կատարվում ԱԺ սենյակներում ու դահլիճներում, կարևոր է միայն այն, ինչ կատարվում է փողոցներում։ Ժողովրդի ու իշխանության միջև այլևս չեն լինի նախկին հարաբերութունները»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Պատգամավորն ընդգծեց` եթե ոստիկանությունն ուժ կիրառի, իրենք նույն պատասխանը չեն տա։

Նշենք, որ այսօր Երևանում երթևեկությունը կաթվածահար է եղել. ցուցարարները փակել են հիմնական և շրջանցիկ ճանապարհները։

Փակ են Սեբաստիա — Տիչինա խաչմերուկը, Օրբելի փողոցը, Արցախ — Ռոստովյան, Տիգրան Մեծ — Նար Դոս, Կորյուն — Տերյան, Կորյուն — Աբովյան խաչմերուկները, Իսակովի պողոտան, Ծիծեռնակաբերդի խճուղին, Օրբելի — Կիևյան խաչմերուկը, Գարեգին Նժդեհ հրապարակը, Երևան-Սևան մայրուղին։

Ներկա պահին փակ է նաև Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող մայրուղին։

Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։

Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։

Ըստ թեմայի

Երևանում երթևեկությունը կաթվածահար է եղել. փակ են ճանապարհները, մետրոն, երկաթուղին
Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը
ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին տեղեկացրել է Փաշինյանի հայտարարած գործադուլի մասին
Բողոքի ցույցեր Հայաստանում. ԵՄ–ն կոչ է անում բոլոր կողմերին խուսափել առճակատումից
Գյումրեցիները փակել են մարզպետարանի մուտքն ու Բավրա տանող ճանապարհը