Հայաստան
© Sputnik /

Հայաստանի Կենտրոնական բանկը հերքում է ավանդները բանկերից հանելու լուրերը

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի բանկերում բավականաչափ կանխիկ գումար կա, նշված է հայտարարությունում։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Լուրերն այն մասին, որ Հայաստանում հաշիվներից ու բանկոմատներից համատարած հանում են փողերը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին նշված է Կենտրոնական բանկի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Մի շարք ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, որ քաղաքացիները փոխում են արժույթը և ավանդները հանում բանկերից։

«Ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն (իրացվելիություն), կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում», — ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ այսօրվանից հանրապետությունում վերսկսվել են բողոքի զանգվածային ակցիաները, փակվել են շատ փողոցներ։ Ցուցարարները փակել են անգամ օդանավակայան տանող ճանապարհը։

Ըստ թեմայի

ՀՀԿ-ն անունը կփոխի ու կգնա արտահերթ ընտրությունների. Զոհրաբյան
Ցուցարարները մեքենաներով փակել են մի շարք նախարարությունների մուտքերը
ՀՀԿ պատգամավորները չեն կարողանում հասնել Ազգային ժողով
«Այսօր կարևոր է միայն այն, ինչ կատարվում է փողոցում». Փաշինյանը պատրաստ է ցանկացած սցենարի
Երևանում երթևեկությունը կաթվածահար է եղել. փակ են ճանապարհները, մետրոն, երկաթուղին