Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Փաշինյանը հորդորում է բացել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն առավոտից փակ է, ընդդիմության առաջնորդը կոչ է արել չխափանել օդանավակայանի աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին չխոչընդոտել օդանավակայանի աշխատանքը։

«Կոչ եմ անում ժամը 14.00-ին վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը», — գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հայաստանում բողոքի շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն առավոտից փակում են փողոցները։ Նրանք փակում են թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական ճանապարհները։ Փակ է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող ճանապարհը։

Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։

Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։

Ըստ թեմայի

Հովհաննիսյան. «Չեղյալ է հայտարարվել Ստամբուլ–Երևան չվերթը»
Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը փորձում է վերականգնել մետրոյի աշխատանքը. Յայլոյան
ՀՀԿ-ն անունը կփոխի ու կգնա արտահերթ ընտրությունների. Զոհրաբյան
Ցուցարարները մեքենաներով փակել են մի շարք նախարարությունների մուտքերը
ՀՀԿ պատգամավորները չեն կարողանում հասնել Ազգային ժողով
«Այսօր կարևոր է միայն այն, ինչ կատարվում է փողոցում». Փաշինյանը պատրաստ է ցանկացած սցենարի