Հայաստան
© Photo : official site of the President

Հայաստանի նախագահը կրկին հայտարարություն է տարածել

Ստանալ կարճ հղումը

Արմեն Սարգսյանը խորապես ցավում է, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին նշված է Սարգսյանի հայտարարության մեջ։

«Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին»,- ասել է Սարգսյանը:

ՀՀ Նախագահը նշել է, որ բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա:

«Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45–ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։  Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները:

Ըստ թեմայի

Բողոքի ցույցեր Հայաստանում. ԵՄ–ն կոչ է անում բոլոր կողմերին խուսափել առճակատումից
Երկրում բարդ իրավիճակ է. օմբուդսմենը հորդորում է հանդուրժող ու համերաշխ լինել
Ի՞նչ կլինի մեկ շաբաթ հետո. ընդդիմությունը պատրաստվում է հաջորդ փուլին