Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Լուրերը չհաստատվեցին. Երևանի մետրոն չի աշխատում, բայց աշխատողները գործադուլ չեն անում

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Երևանի մետրոպոլիտենի գործադուլի մասին լուրերը չեն հաստատվել, բայց գնացքները չեն երթևեկում։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանի մետրոյի կայարանների մուտքերը դեռ փակ են, բայց մետրոյի աշխատակիցները գործադուլ չեն հայտարարել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մետրոպոլիտենի աշխատակիցները մայիսի 2-ին միացել են համատարած գործադուլին։

«Դա չի համապատասխանում իրականությանը։ Գործադուլ չի եղել», — հայտարարեց Յայլոյանը։

Նշենք, որ մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանն ու բոլոր փողոցները և տոտալ դասադուլ ու գործադուլ անել։

Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։

Ըստ թեմայի

Հայաստանի երկաթուղու երթևեկությունը փակ է 14 հատվածում
Տոտալ անհնազանդություն Հայաստանում. փակ են Վրաստան և Իրան տանող ճանապարհները
Փակ ճանապարհի պատճառով հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել փրկարարները
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները միացել են ցուցարարներին