Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Նիկոլ Փաշինյանն անպայման կընտրվի. Ծառուկյան

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետի ընտրություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը չի կասկածում, որ Հայաստանի վարչապետ կընտրվի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Ծառուկյան» խմբակցությունը երկրորդ փուլում ևս կսատարի Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Մինչև ամսի 8-ը երկրում իրավիճակ կփոխվի, և Նիկոլ Փաշինյանն անպայման կընտրվի»,- հայտարարեց նա։

Լրագրողների հարցին, թե ինչ իրավիճակ է փոխվելու, Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց։ Նիկոլ Փաշինյանն էլ խորհուրդ տվեց սպասել ՀՀԿ խմբակցության նիստի ավարտին, որին մասնակցում է նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45–ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։  Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները: Այսօր առավոտից Երևանում և Հայաստանի քաղաքաներից շատերում վերսկսվել են բողոքի ակցիաները։

Ըստ թեմայի

ՀՀԿ–ն աջակցելու է ԱԺ–ի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին
Գյումրիում հանրապետականները հրաժարվում են իրենց անդամատոմսերից
Կիլիկիո կաթողիկոսը զանգել է Նիկոլ Փաշինյանին
Արմեն Ամիրյանը հրաժարվեց պաշտոնից
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նոր հայտարարություն է տարածել