Հայաստան
© Photo : press office of the South Caucasus Railway

Երևան-Թբիլիսի գնացքը կմեկնի առանց ուշացման և ըստ ժամանակացույցի

Ստանալ կարճ հղումը

Այսօր առավոտվանից Հայաստանում փակ էին ավտոճանապարհներն ու երկաթուղին, ինչի պատճառով մի քանի ժամ չէին աշխատում հասարակական տրանսպորտն ու գնացքները։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևան-Թբիլիսի գնացքը վաղվանից կմեկնի ժամանակին ու առանց ուշացումների։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը։

Գնացքը Երևանից կմեկնի ըստ ժամանակացույցի՝ 21:30-ին ու առավոտյան Թբիլիսի կժամանի։

Այս տվյալները հաստատել են նաև Վրաստանում։ Sputnik Գրուզիան նույն պատասխանն է ստացել Հարավկովկասյան Երկաթուղու տեղեկատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Երևանում և մարզերում վերականգնվել էին անհնազանդության գործողությունները։ Ցուցարարները փակել էին ոչ միայն մայրաքաղաքի ճանապարհները, այլև մարզերի մայրուղիներն ու նույնիսկ երկաթգիծը։ Երթուղային հաղորդակցությունը հանրապետությունում մի քանի ժամով դադարեցվել էր։ Ժամը 17:00-ին բողոքի ակցիաները դադարեցվեցին։