Հայաստան
© Photo : official site of the President of RA

Վրաստանի նախագահն Արմեն Սարգսյանին հրավիրել է մասնակցելու Վրաստանի հիմնադրման տոնին

Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Վրաստան համագործակցություն

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: