Հայաստան
Facebook/Alen Simonyan

ԱԺ նոր պատգամավորներն աշխատանքը սկսեցին երդումով

Ստանալ կարճ հղումը

Ազգային ժողովից գործադիր իշխանություն գնացած ու հրաժարական ներկայացրած պատգամավորների փոխարեն խորհրդարան այսօր եկան նորերը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ազգային ժողովն այսօր` մայիսի 8-ին, վարչապետի ընտրության հարցով գումարված արտահերթ նիստից հետո առաջին նիստն է անցկացնում։

Դահլիճում այսօր 6 նոր պատգամավոր կան, որոնք եկել են փոխարինելու ԱԺ-ից գործադիր իշխանություն գնացած ու հրաժարական ներկայացրած պատգամավորներին։

Նոր պատգամավորներն իրենց աշխատանքը սկսեցին երդման արարողությամբ՝ երդվելով պահպանել Սահմանադրությունը, շարժվել օրենքներով:

Նորընտիր պատգամավորներն են «Ելք» խմբակցությունից Հրաչ Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը և Հայկ Կոնջորյանը, ՀՅԴ-ից՝ Ռուզան Առաքելյանը և Հանրապետական խմբակցությունից Հակոբ Հակոբյանը։ ՀՅԴ-ի երկրորդ նոր պատգամավորը՝ Սպարտակ Սեյրանյանը, այսօրվա նիստից բացակայում է։