Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

«Ծառուկյան» դաշինքում կոռուպցիոներներ չկան. ԲՀԿ-ում կարող են լինել

Ստանալ կարճ հղումը

Կառավարության հայտարարած պայքարը «Ծառուկյան» դաշինքին չի անհանգստացնում:

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. «Ծառուկյան» խմբակցությունում չկա պատգամավոր, որն իր պաշտոնական դիրքը ծառայեցնում է բիզնեսին: Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով նոր կառավարության նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարին հայտարարեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Պետրոսյանը չբացառեց, որ կուսակցության շարքային անդամների մեջ կարող են լինել այդպիսիք, բայց կուսակցությունն ու առավել ևս խմբակցությունը նրանց համար որևէ պատասխանատվություն չեն կրում:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող նոր մարզպետների նշանակումներին` Պետրոսյանը նշեց, որ ԲՀԿ-ում այդ հարցը դեռ չի քննարկվել:

«Բոլոր մարզերում էլ ԲՀԿ-ն ունի պատկառելի ներգրավվածություն, բոլոր մարզերում էլ ունենք կենսունակ գործող կառույցներ»,- ասաց Պետրոսյանը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում կառավարությունը նախատեսում է փոխել նաև մարզպետներին:

Ըստ թեմայի

Միհրան Պողոսյանը օֆշորային նոր բացահայտումներից չի վախենում
ԱԺ նոր պատգամավորներն աշխատանքը սկսեցին երդումով