Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Դպրոցների 12–ամյա կրթությունը կչեղարկվի՞. հարցին պատասխանում է նախարարը

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի կրթության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ 12–ամյա կրթության թեմային։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Հնարավոր է` 12-ամյա կրթական համակարգն առաջիկայում փոփոխվի կամ ընդհանրապես չեղարկվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հնարավոր է` 12-ամյա կրթական համակարգը փոփոխությունների ենթարկվի։ Անհրաժեշտ է բարեփոխումներ անցկացնել ավագ դպրոցում, որպեսզի այն ծառայի իր նպատակին», — ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` այս խնդիրը չի կարող լուծվել այս ուսումնական տարվա ընթացքում, այնուամենայնիվ, պետք է հրատապ զբաղվել դրանով։

Նա նշեց նաև, որ Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան համակարգից (Եվրոպայի երկրների բարձրագույն կրթական համակարգերի մերձեցման ու ներդաշնակեցման գործընթաց, որի նպատակը բարձրագույն կրթության համար միասնական եվրոպական տարածք ստեղծելն է)։