Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Դպրոցներում սպառնացել են ուսուցիչներին ու ցուցակագրել ծնողներին. ՄԻՊ–ն ամփոփում է 2017 թ–ը

Ստանալ կարճ հղումը

Ընտրախախտումներ, կալանքներ, սոցիալական իրավունքի ոտնահարում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր ԱԺ–ում ներկայացրեց 2017թ–ի զեկույցը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգել են 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ազատ կամարտահայտության, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ընտրողների նկատմամբ ճնշումների դեպքերը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան` ներկայացնելով 2017 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

«Չնայած օրենքի արգելքին` ընտրությունների նախապատրաստման մեջ ներգրավված են եղել ուսումնական հաստատությունների աշխատակիցներ՝ ցուցակագրելու, աշխատանքից հեռացնելու և այլ սպառնալիքներով»,- ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով` խնդրահարույց է մնում նաև համատարած կալանքների կիրառման ավանդույթը։ Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից խոցելի ոլորտներից է նաև սոցիալական իրավունքի պաշտպանությունը։

Թաթոյանի ներկայացրած վիճակագրությամբ`2011-16 թթ-ին կալանքի միջնորդությունների 92-95 %-ից ավելին բավարարվել է: 2017-ին այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 94%:

 

Ըստ թեմայի

Ասում էիք` փող չկա. կրթության նորանշանակ նախարարը «գտել» է փողերը
Ինչպե՞ս լքել ՀՀԿ–ն. նախարարը դիմել է ուսուցիչներին ու խնդրել «զիբիլատառ» նամակ չգրել