Հայաստան
© CC BY-SA 4.0 / Mamuli qartughar / Chief Compulsory Enforcement Officer of the Republic of Armenia (cropped and resized photo)

«Պետության բյուջեին կպնել չի կարելի». Միհրան Պողոսյանը կողմ է, որ մեղավորները պատժվեն

Ստանալ կարճ հղումը

ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի կարծիքով` Կարեն Կարապետյանի օրոք մենաշնորհները վերացել են։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ես որպես տնտեսագետ և որպես իրավաբան կարող եմ փաստել, որ Կարեն Կարապետյանի օրոք մենաշնորհների սառույցը կոտրվեց։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը։

«Մենաշնորհները վերացել են Կարեն Կարապետյանի օրոք։ Գուցե տնտեսական զարգացման համար որոշ լավ քայլեր արվել են, գուցե` ոչ, բայց որ մենաշնորհների սառույցը կոտրվել է, ես` որպես տնտեսագետ և իրավաբան, կարող եմ փաստել»,-նշեց նա։

Անդրադառնալով մաքսազերծման ժամանակ չարաշահումներին` Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքը կողմ է, որ բոլոր մեղավորները հայտնվեն ճաղերի հետևում։

«Եթե կան այդպիսի մարդիկ, որոնց գործողությունները օրենքին չեն համապատասխանում, ասենք՝ մի ապրանքը մյուսի փոխարեն են մաքսազերծել են կամ ընդհանրապես չեն մաքսազերծել, ապա ես ջատագովն եմ, որ այդ մարդիկ հայտնվեն ճաղերի հետևում։ Ու կապ չունի այդ մարդիկ ընդդիմությունից են, թե իշխանությունից։ Ես մի բան գիտեմ՝ պետության բյուջեին կպնել չի կարելի»,-իր խոսքն ավարտեց պատգամավորը։