Հայաստան
© Photo : official site of the Prime minister of RA

Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնողներին

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է դա իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիներին։

Նա նրանց հորդորել է դադարեցնել ակցիաները։

«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին:

Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար:

Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:

Կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետևաբար՝ ընդդեմ ժողովրդի:

Հ.Գ. Կոչ եմ անում մեր աջակիցներին այս ուղերձը տարածել: Նաև համանման գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, պարզաբանել, որ գործողությունների շարունակությունը կարող է մեկնաբանվել որպես սաբոտաժ և կարժանանա ժողովրդի գնահատականին: Իհարկե, այս խոսակցությունը պետք է ունենալ սիրո եւ համերաշխության մթնոլորտում»,–գրել է ՀՀ վարչապետը:

Ըստ թեմայի

Հինգ կետ, որոնց շուրջ ՀՀԿ–ն որևէ սակարկության չի գնա Փաշինյանի հետ
Փաշինյանի թեթև ձեռքով ՊԵԿ–ի վերնախավն ազատվեց պաշտոններից
Ո՞վ զբաղեցրեց Նիկոլ Փաշինյանի տեղն ԱԺ դահլիճում