Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

ԱԻՆ–ում կադրային ջարդ չի լինելու, Ծառուկյանի օբյեկտներում էլ ստուգումներ կանցկացվեն

Ստանալ կարճ հղումը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգումներ է սկսել։ Նախարարը խոսել է Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում ստուգումներ անցկացնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարը կադրային ջարդ չի անելու։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում։

«Ես առաջին իսկ նիստին հայտարարել եմ, որ այն աշխատակիցները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ որևէ մեկի հետ խնամի-ծանոթ լինելուց, որոնք պրոֆեսիոնալ են, բարի համբավ ունեն, կմնան և կաշխատեն։ Նույնը նաև հակառակը` անկախ հայացքներից, ծանոթներից, եթե չհամապատասխանեն, չեն աշխատի»,- ասաց արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Իսկ վտանգավոր հանրային օբյեկտներում նախարարությունն այս պահին ստուգումներ է իրականացնում։ Ավարտվելուն պես նախարարը խոստացավ հրապարակել արդյունքները։

Հարցին` արդյոք ստուգումներ անցկացնելու են Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում, նախարարը պատասխանեց ստուգումներ լինելու են բոլոր կազմակերպություններում անխտիր, անկախ նրանից, թե ում են պատկանում։

 

Ըստ թեմայի

«Կարելի է խնդրել կամավորներին». նախարարը պատմեց իր քայլերի մասին
Մշակույթի նախարարը խոստացավ բացահայտել չարաշահումները
Բավականին բարդ գործընթաց է. նախարարը` Իրանից գազ ներկրելու մասին
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում չբացահայտեց հայ–ռուսական ռազմական գաղտնիքը