Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Պետք է բարձրացնել բժիշկների աշխատավարձն ու բացառել «ատկատը». առողջապահության նախարար

Ստանալ կարճ հղումը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ պետք է մտածել բժիշկների աշխատավարձը բարձրացնելու մասին, հետո արդեն նրանցից ինչ–որ բան պահանջել։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Պետք է բարձրացնել բժիշկների վարձատրությունը և այդ ժամանակ նոր բացառել «ատկատը»։ Այս մասին այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հարցին։

Թորոսյանը խոսեց հիվանդներին կրկնակի հետազոտությունների ուղարկելու մասին։

«Երևույթն անօրինական է: Խնդիրը նաև բուժաշխատողների դաշտում է, նրանք ակնկալում են հավելյալ գումարներ, որովհետև հիմնական աշխատավարձը ցածր է: Լուծումները պետք է այդ դաշտում տեսնենք՝ բարձրացնելով աշխատավարձերը։ Հետո նոր պետք է ավելի պահանջկոտ լինենք նման խախտումների նկատմամբ»,- ասաց Թորոսյանը:

Հնարավոր է` բյուջեից հատկացվող սուբսիդիաները գործն առաջ տանեն։ Թորոսյանը հավելեց, որ պետք է քննարկել` ինչ սկզբունքով հավելավճար տրամադրել բարեխիղճ բժիշկներին ու ինչպես որոշել այդ բարեխղճությունը։

 

Ըստ թեմայի

Ինչպե՞ս է նախարար Արսեն Թորոսյանը լուծելու առողջապահության խնդիրները. բացառիկ
Թորոսյան. «Հուսով ենք, որ պետությունը իրական պայքար կսկսի կոռուպցիոն երևույթների դեմ»