Հայաստան
© Photo : official site of the Prime minister of RA

Օսիպյանն աշխատակիցներին ներկայացրեց իր նոր տեղակալին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը

Ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մայիսի 23-ին ոստիկանության կոլեգիայի անդամներին, ղեկավար կազմին ու մարզային վարչությունների պետերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Աղասի Կիրակոսյանին:

Անդրադառնալով ոստիկանության պետի տեղակալի համակարգման ոլորտին` Օսիպյանը, մասնավորապես, ընդգծեց արտաքին ծառայության լիարժեք կազմակերպման և հասարակական կարգի ապահովման կարևորությունը:

Օսիպյանը կարևորեց բաժիններ դիմող քաղաքացիների հետ աշխատանքի բարելավման անհրաժեշտությունը, մասնավորապես` ահազանգերի արագ և օպերատիվ արձագանքման միջոցով, օպտիմալացնել և առավել գործնական դարձնել գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությունը, հրատապ միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, առանձնացրեց ծառահատումների, բնակարանային գողությունների հակազդման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացման խնդիրը, հանձնարարեց ողջ ծավալով պատրաստվել առաջիկա պետական կարևոր և արարողակարգային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ապահովմանը, ինչպես և պահանջեց հետևողական ու անզիջում լինել արատավոր երևույթների դեմ պայքարում:

Աշխատանքային հանդիպման ավարտին ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: