Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Փաշինյանի հետ հանդիպումից հետո գործարարներից շատերը թեթևացած շունչ են քաշել. «Ժողովուրդ»

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի և գործարարների հանդիպման մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ վարչապետն այդ հանդիպմանը հայտարարել է` տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են՝ ինքը չի պահանջելու «սև դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի:

«Ասում են՝ գործարարներից շատերը թեթևացած շունչ են քաշել, քանի որ նրանց էլ է ձեռնտու հարկային դաշտում գործելը, դա շատ ավելի քիչ ծախս է, քան այսուայնտեղ երկրի ղեկավարի պահանջով «գումար մուծվելը», «հարց լուծելը»»,- նշված է հոդվածում:

Թերթը հիշեցնում է, որ երեկ վարչապետը, անդրադառնալով խոշոր ձեռնարկություններում, սուպերմարկետներում անցկացվող ստուգումներին, ասել է. «Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ։ Հանկարծ որևէ մեկը սա չփորձի ընկալել որպես թուլության նշան։ Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու»։

Ըստ թեմայի

Փաշինյանը Իջևանով կզբաղվի վերջին հերթին. ինչո՞ւ են այդպես մտածում քաղաքի բնակիչները
Փաշինյանը կրկին խոսեց Արցախի մասին` այս անգամ եվրոպացի պաշտոնյայի հետ
Փաշինյանի այցը Վրաստան. ինչպես կարձագանքի Ադրբեջանը
Նիկոլ Փաշինյանը ջախջախիչ հակահարվածներ է խոստանում
Փաշինյանն անընդունելի թյուրիմացություններ է նկատել Սարդարապատի միջոցառումներում