Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Աշոտյանն ընդգրկվել է Փաշինյանի պատվիրակության կազմում

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Թբիլիսի։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Աշոտյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30-31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան»,- նշել է նա։

Աշոտյանը հայտնել է, որ պատրաստ է տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին, միասնական ազգային և պետական շահերին։

«Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»,- եզրափակել է Աշոտյանը։

 

Ըստ թեմայի

«Վատ է, եթե Փաշինյանը Նժդեհին նույնացնում է ՀՀԿ-ի հետ». Շարմազանով
«Դուրս եմ գալիս ՀՀԿ–ից». Վլադիմիր Գասպարյանի փեսայի հայտարարությունը
ՀՀԿ–ն վիրավորված է, ԲՀԿ–ն զբաղված. նրանք Սարդարապատ չեն գնացել