Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց թաքուն նամակներ ստացող պաշտոնյային

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետը մակագրել է ՍԱՊԾ պետի հրաժարականի դիմումը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՍԱՊԾ մամուլի ծառայությունից` հավելելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մակագրել է Կարապետյանի հրաժարականի դիմումը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը նկատողություն էր արել ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, որ մայիսի 10-ին և 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզորից», և այդ մասին իրեն տեղյակ չի պահել։

Կարապետյանը ՍԱՊԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016թ. նոյեմբերի 10-ին`Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք։ Մինչ այդ` 2014-2016թթ.-ին, նա «Նատֆուդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր։

Ըստ թեմայի

Փաշինյանի հետ հանդիպումից հետո գործարարներից շատերը թեթևացած շունչ են քաշել. «Ժողովուրդ»
Փաշինյանը հասավ Թբիլիսի. ո՞ւմ հետ կհանդիպի և ո՞ւր կգնա վարչապետը. տեսանյութ
Փաշինյանը Իջևանով կզբաղվի վերջին հերթին. ինչո՞ւ են այդպես մտածում քաղաքի բնակիչները