Հայաստան
© Photo : official site of the Prime minister of RA

«Փաշինյանի այցը նոր արդյունքներ կտա Երևանին և Թբիլիսիին». Վրաստանի փոխվարչապետ

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թբիլիսյան այցն ընդգծում է Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու ցանկությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության առաջին պաշտոնական այցը կարևոր է համարում հայ-վրացական հարաբերությունների համար։ Այդ մասին նա ասել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ջանելիձեն։ Ավելի ուշ տեղի է ունեցել Փաշինյանի և Ջանելիձեի հանդիպումը։

«Դա ընդգծում է Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու ցանկությունը», — ասել է Ջանելիձեն։

Նա նշել է, որ հարաբերությունները մեծ ներուժ ունեն։ Վրացական իշխանությունները մտադիր են Հայաստանի վարչապետի հետ քննարկել առևտրատնտեսական հարաբերությունները, մշակութային կապերը, քաղաքական երկխոսության թեման, բոլոր ձևաչափերում համագործակցելու հարցերը։

«Վստահ եմ, որ այցը նոր արդյունքներ կբերի մեր հարաբերություններին», — ասաց Ջանելիձեն։

Այժմ տեղի է ունենում Փաշինյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ։

Ըստ թեմայի

Փաշինյանի այցը Վրաստան. ինչպես կարձագանքի Ադրբեջանը
Մելիքյան. «Վերջին 2 տարում Վրաստանում ավելի հետաքրքրված են Հայաստանով»
Թբիլիսին նաև իմ քաղաքն է. Սարգսյանը պատմեց Վրաստանի հետ ունեցած իր կապերի մասին
«Պատմական իրադարձություն». Վրաստանի նախագահը` Սարգսյանի այցի մասին