Հայաստան
© Sputnik / Виктор Толочко.

Կարգո ընկերությունները չեն միջամտի Հայաստան ներկրվող բեռների մաքսազերծմանը

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեում որոշել են բացառել միջնորդներ ներգրավելը ապրանքների մաքսազերծման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Կարգոները իրականացրել են ոչ միայն մաքսազերծման աշխատանքներ, այլ նաև բեռնափոխադրումներ, ասենք՝ Չինաստանից, Թուրքիայից Հայաստան։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։

«Համոզված եմ, որ ներկա պահին այդ ընկերությունները շարունակում են բեռների փոխադրումներ Հայաստանի Հանրապետություն», — ասաց Մաշադյանը։

Մաշադյանը հավաստիացրեց, որ իրավիճակը կբարելավի և ամեն ինչ ավելի թափանցիկ կլինի։

Ինչ վերաբերում է «Նորֆոլկին», նա չուզեց մեկնաբանել, որովհետև հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։ Ւնչպես նշեց Մաշադյանը, անցյալում եղել են քաշի  մաքսազերծման դեպքեր, «Նորֆոլկը» ներկայացրել է տվյալներ ոչ թե քաշի մաքսազերծման, այլ քանակի ու գնի վերաբերյալ։

Նա նշեց, որ «Նորֆոլկը» մաքսազերծում է իրականացրել ներկրողների համաձայնությամբ։

Նշենք, որ մինչև «Նորֆոլկի» ստեղծումն ապրանքի ներմուծումն իրականացվում էր 8-9 կարգո ընկերությունների միջոցով:

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով Հայաստանում գործող խոշորագույն «Նորֆոլկ Քոնսալթինգը» չարամտորեն խուսափել է հարկերի, տուրքերի վճարումից` մոտ մեկ տարում «կուտակելով» 7 միլիոն դոլար։

Կան ձերբակալվածներ, այդ թվում` «Նորֆոլկի» գործադիր տնօրենը, որը երկար տարիներ եղել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահը։

Ըստ թեմայի

«Երևան Սիթի» առևտրի կենտրոնում ԱԱԾ ստուգումներն օրինական են. Մաշադյան
ԱԱԾ-ն ցանկացել է հարցաքննել նաև ՊԵԿ նախկին նախագահին, բայց նա երկրից հեռացել է. «Ժամանակ»
ՊԵԿ–ի բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ սկանդալ է հասունանում. ԱԱԾ–ի տեսանյութը