Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում

Առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիս- Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 4-ին շրջանների զգալի մասում, 5-8-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-7 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում՝ հունիսի հունիսի 4-ին՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Ըստ թեմայի

Ե՞րբ կգա իսկական հունիսը. եղանակի տեսություն
Անձրևները դեռ կշարունակվեն. եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն