Հայաստան
© Photo : administration of Robert Kocharyan

Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի «Մարտի 1»–ի գործով

Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` առաջիկայում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհրավիրվի հարցաքննության։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով: Այս մասին, «լավատեղյակ աղբյուրների» վկայակոչմամբ, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Թերթը հիշեցնում է, որ այս տարվա մարտի 1-ին, 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների 10-ամյակի առիթով, ԱԺ–ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` գործին փաստահավաք խմբի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» զեկույցը կցելու և քրեական գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու առաջարկով: Փաշինյանը դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր նաև այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը:

«Տասը տարի անց նախաքննական մարմինը չի պարզել` երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ մարտի 1– 2-ին քաղաքացիները դուրս են գալիս մեքենաների հետից կրակում զինվորների վրա, այս հայտարարությունն ի՞նչ փաստերի վրա է հիմնված: Գլխավոր դատախազին գրավոր դիմել եմ, պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության, պարզաբանի՝ ինչի հիման վրա է արել այդ հայտարարությունը Բաղրամյան 26-ում: Սա կարորագույն նրբություն է, հանրությունը պետք է իմանա, թե Ռոբերտ Քոչարյանին ով է փոխանցել այդ տեղեկությունը»,– Փաշինյանի դիմումից մեջբերում է թերթը:

Վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարած թերթը եզրակացնում է, որ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, պատրաստվում է ամբողջությամբ բացահայտել 10 տարի քնեցված աղմկոտ քաղաքական սպանությունների գործը` պատասխանատվության կանչելով բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին:

Ըստ թեմայի

Մարտի 1-ի գործով բանտարկված Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել. «Հրապարակ»
Բոզոյան. «Այս պրոցեսը չի կարող հանգել նոր մարտի 1-ի»
Սերժ Սարգսյանը վերաբացում է Մարտի 1-ի գործը