Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Հայաստանն իր ճանապարհների որակով միջազգային վարկանիշի 85-րդ տեղում է

Ստանալ կարճ հղումը

Ճանապարհների որակի գնահատման առավելագույն միավորը 7–ն է։ Աշխարհի ոչ մի երկիր չի արժանացել այդ գնահատականին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Համաշխարհային մրցունակության ցուցիչ-2017-2018-ի վարկածով՝ Հայաստանը ճանապարհների որակի վարկանիշային ցանկում զբաղեցրել է 85-րդ տեղը՝ հավաքելով 3,7 միավոր:

Ցանկում ընդգրկվել են աշխարհի 137 երկիր։

Թուրքիան 30-րդ հորիզոնականում է (5 միավոր), Ադրբեջանը` 36-րդ (4,8 միավոր), Վրաստանը` 82-րդ (3,8 միավոր), Ռուսաստանը` 114-րդ (2,9 միավոր)։

Ցանկում լավագույնն են ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 6,4 միավորով, Սինգապուրը՝ 6,3 միավորով, Շվեյցարիան՝ 6,3 միավորով, Հոնկոնգը՝ 6,2 միավորով, Նիդեռլանդները՝ 6,1 միավորով, Ճապոնիան՝ 6,1 միավորով, Ֆրանսիան՝ 6 միավորով, Պորտուգալիան՝ 6 միավորով, Ավստրիան՝ 6 միավորով, ինչպես նաև ԱՄՆ-ն՝ 5,7 միավորով:

Ամենավատ ճանապարհները Մավրիտանիայում են. երկիրն արժանացել է ընդամենը 2 միավորի։