Հայաստան
© Photo : official site of the Prime minister of RA

Հայաստանում չպատժվող վարորդ–օլիգարխներ չեն լինելու. Օսիպյան

Ստանալ կարճ հղումը

Նախկինում պատահում էր, որ կանգնեցնում էին նրանց, «ում պետք չէ»` պատգամավորներին ու օլիգարխներին, և տհաճ խոսակցություններ էին սկսվում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հայաստանում օրենքը պետք է գործի բոլորի համար։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նախորդ տարիներին պատահում էր, որ ճանապարհապարեկային ծառայության տեսուչները ճանապարհին կանգնեցնում էին ավտոմեքենան, իսկ ղեկի դիմաց կամ ուղևորի նստատեղին պատգամավոր էր լինում։ «Տհաճ խոսակցություններ և վեճեր էին սկսվում»,- նկատեց Օսիպյանը։

Նա ընդգծեց` նման բան չպետք է լինի, քանի որ օրենքը պետք է մեկը լինի բոլորի համար։

Հարցին, թե խոշոր գործարարները ու նրանց հարազատները նույնպես կզգա՞ն այս փոփոխությունները, Օսիպյանը կրկնեց. «Այո, օրենքը պետք է բոլորի համար մեկը լինի»։

 

 

Ըստ թեմայի

Զանգեք, կգամ, ձեր կողքին կկանգնեմ. Օսիպյանը ոստիկաններին կպաշտպանի օլիգարխներից
Կոռուպցիա չպետք է լինի. Օսիպյանը վճռական է տրամադրված. տեսանյութ
«Շնորհակալություն Վովային Վալերայի համար». Օսիպյանը գործից ազատվելու չորս դիմում է գրել