Հայաստան
© Photo : official site of the Police of RA

Ոստիկանապետը խոստացավ` Հայաստանում նոր ընտրություններն աննախադեպ կլինեն

Ստանալ կարճ հղումը

Փաշինյանն ու Ծառուկյանը ձգտում են արտահերթ ընտրությունների, Սարգսյանի կուսակցությունը սկզբունքորեն դեմ չէ քննարկել այդ հարցը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հայաստանում նոր ընտրություններն աննախադեպ կլինեն։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Հայաստանում տեղի կունենան աննախադեպ ընտրություններ, ընդ որում` լավ իմաստով։ Խոստանում եմ ձեզ», — հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ ձգտում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում արտահերթ ընտրությունների համար, բայց սկզբունքորեն չի հրաժարվում քննարկել դրանք։

Ըստ թեմայի

Դուք պայմանավորվեք, մենք կկազմակերպենք. Մուկուչյանը խոսեց արտահերթ ընտրությունների մասին
Արծվիկ Մինասյանը փոխել է կարծիքը. արտահերթ ընտրություն կլինի
Փաշինյանը խոսեց խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետի մասին