Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Փաշինյանն ու Ծառուկյանը չեն կարողանում համաձայնության գալ. «Ժամանակ»

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Ժամանակ» թերթը գրել է, թե որ հարցում չեն կարողանում համաձայնության գալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Շարունակում է անորոշ մնալ Արմավիրի եւ Սյունիքի մարզպետների պաշտոնների հարցը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ըստ պայմանավորվածության՝ այդ մարզերում մարզպետներ պետք է նշանակի «Ծառուկյան» դաշինքը, սակայն ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանը եւ Փաշինյանը չեն կարողանում համաձայնության գալ հնարավոր թեկնածուների շուրջ»,- նշված է հոդվածում:

Հիշեցնենք, որ Հայաստանի 10 մարզպետներից 8-ն արդեն նշանակված են։ Արարատի նոր մարզպետ է նշանակվել Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, ծնունդով Տավուշի Չինարի գյուղից Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ` Իջևանի գործող քաղաքապետ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ` 2017թ.-ի ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

Արագածոտնի մարզպետի պաշտոնում վերանշանակվել է իշխանափոխության արդյունքում հրաժարական ներկայացրած նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը։ Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Արագած Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը:

Ըստ թեմայի

ՀՀԿ–ն ինքնամաքրվում է. ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է
Աջակողմյան ղեկի վտանգը. Փաշինյանի կառավարությունը բացատրում է` ինչն ինչոց է
Փաշինյանի կառավարության ծրագրում կոնկրետություն լինել չէր կարող. փորձագետները գիտեն` ինչու
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ պաշտոնյայի ազատեց աշխատանքից
Նիկոլ Փաշինյանը հիշում է` ինչպես ապագա նախարարների հետ սկսեց վճռորոշ շարժումը. տեսանյութ