Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Նիկոլ Փաշինյանը կախարդական փայտիկ ունի

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը վստահեցնում է, որ կախարդական փայտիկն արդեն գործի մեջ է։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Կախարդական փայտիկ կա, և այն սկսել է իր գործը, այսօր ԱԺ ամբիոնից, պատասխանելով պատգամավորների՝ թոշակներն ու նպաստները բարձրացնելու մասին հարցին ու լրացմանը, թե՝ հասկանալի է, որ կառավարությունը կախարդական փայտիկ չունի, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ կախարդական փայտիկ կա, և այն արդեն սկսել է իր գործը, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, վերլուծաբանների 97%-ը համարում է անհնար»,- ասաց Փաշինյանը:

Կախարդական փայտիկը, վարչապետի խոսքով, այսօր էլ գործի մեջ է, և այն իրականացնելու է ոչ միայն հնարավորը, այլև անհնարը:

«Ես համոզված եմ, որ բոլոր ուղղություններով մեր կառավարությունն ունենալու է լրջագույն արդյունքներ, և ՀՀ քաղաքացիները պետք է մի բան արձանագրեն, որ կառավարության գործատուն ՀՀ ժողովուրդն է»,-ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարության անդամներն այսօր ՀՀ քաղաքացուն համարում են իրենց ղեկավարը, «շեֆը», որին անմնացորդ ծառայելու են:

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը հայտնեց` երբ է հրաժարական տալու
Եթե անհրաժեշտ լինի, ես էլ կհարցաքննվեմ, Ռոբերտ Քոչարյանն էլ. Նիկոլ Փաշինյան
Մենք որևէ արտաքին ուժի դեմ չենք պայքարում. Փաշինյան
Նույնը չեմ կարող անել ես. Փաշինյանը` արցախյան բանակցությունների ու Ռոբերտ Քոչարյանի մասին
Առաջինը հենց իմ ընտանիքն է օրինակ ծառայելու. Նիկոլ Փաշինյան