Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

ՌԴ իշխանությունները գիտեն` ինչու է Երևանը ուզում ուսումնասիրել գազի սակագները. վարչապետ

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը Հայաստանին էժան գազ է մատակարարում, սակայն երկրի քաղաքացիները դա չեն զգում։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ռուսաստանի իշխանությունները հասկանում են Երևանի ձգտումը` գազի սակագներն ուսումնասիրելու։ Այս մասին ԱԺ–ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին։

Ռուսաստանից հայկական սահման գազը հասնում է 1000 խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն բնակիչների տներ մտնում է կրկնակի թանկ գնով։ Դա չի կարող չմտահոգել, ավելացրեց Փաշինյանը։

«Նախագահ Պուտինի հետ հանդիպմանը մենք բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը մեզ գազ է մատակարարում բավական ցածր գնով։ Սակայն ես նշեցի նաև այն, որ սպառողներին առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչ գնով են նրանք գազ ստանում։ Չեմ բացառել նաև կոռուպցիոն ռիսկերը։

Կարող եմ ասել, որ Ռուսաստանի իշխանությունները ըմբռնումով են մոտենում նրան, որ մենք ուզում ենք պարզել իրավիճակը», – ավելացրեց նա։

Էլեկտրաէներգիայի սակագինը ևս մտահոգությունների առիթ կարող է լինել, ավելացրեց նա։

«Սակայն ժամանակից շուտ ոչինչ հայտարարել չեմ ուզում։ Հուսով եմ, որ այստեղ ևս կոնկրետ արդյունքներ կունենանք», – ավելացրեց Փաշինյանը։

Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն վերջնական սպառողին այն հասնում է 139 հազար դրամով կամ մոտավորապես 290 դոլար յուրաքանչյուր 1000 խմ–ի դիմաց։

Ըստ թեմայի

Կառավարությունը կքննարկի լույսի ու գազի սակագների նվազման հնարավորությունը
Հայաստանի գազի «կեղտոտ» պահուստները. ոչ ոք չի ցանկանում «կեղտոտվել»
Ի՞նչ վիճակում են գազի բալոնները Հայաստանի ռեստորաններում. փորձագետի գնահատականը