Հայաստան
© Sputnik / Karen Yepremyan

ՀՀԿ–ն մեծ ներկայացվածություն կունենա ԱԺ–ում. Շարմազանովը` արտահերթ ընտրությունների մասին

Ստանալ կարճ հղումը

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի աշխատանքային խմբում ՀՀԿ-ից ներկայացված են լինելու Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀԿ-ից  հեռացած գործարար պատգամավորներին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարգանքով է վերաբերվում: Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում՝ չմեկնաբանելով, թե արդյո՞ք վերջինները շահ ունեին, երբ անդամակցել էին իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությանը:

Ինչ վերաբերում նախանշվող ԱԺ արտահերթ ընտրություններին, Էդուարդ Շարմազանովը ասաց, որ որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն մասնակցելու է դրանց և կարծում է, որ դրանց արդյունքում դարձյալ մեծ  ներկայացվածություն կունենա խորհրդարանում:

Իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնը կորցնելու հեռանկարը չի վախեցնում Շարմազանովին: «Եթե իրենք կորոշեն, որ ես չպիտի լինեմ ԱԺ փոխնախագահ, աշխարհը շուռ չի գա, ես չեմ լինի: Ինձ ընտրել են պատգամավորները, այս անգամ էլ որոշողները պատգամավորներն են»,- նշեց նա։

Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ ՀՀԿ-ն որոշել է՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի աշխատանքային խմբում ՀՀԿ-ից ներկայացված են լինելու Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանն  ու Վիգեն Սարգսյանը:

Ըստ թեմայի

ՀՀ առաջին փոխվարչապետ Միրզոյանը բացատրել է գործարարների «փախուստը» ՀՀԿ–ից
Գագիկ Բեգլարյանը կլքի ՀՀԿ–ն. ո՞ր մեծահարուստին է օգնում նա. «Փաստ»
Եթե ՀՀԿ խմբակցությունում մեկ պատգամավոր մնա, ո՞վ կլինի երկրորդը