Հայաստան
© Photo : official site of the Ministry of Defence of RA

Հայաստանը ռազմական տեխնիկայի նոր առաքումներ է սպասում Ռուսաստանից

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի զինված ուժերը պետք է ավելի մարտունակ, շարժունակ և ճկուն լինեն, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայաստանը ռազմական տեխնիկայի նոր առաքումներ է սպասում Ռուսաստանից, այսօր լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մանրամասները չբացահայտեց` միայն դրական պատասխանեց`սպասվում են արդյո՞ք ՌԴ–ից սպառազինությունների նոր առաքումներ հարցին։

Նրա խոսքով` այսօր Հայաստանի ՊՆ–ն իր առջև նպատակ է դրել լիարժեք իրագործել պաշտպանական ոլորտում ծավալված ծրագրերը` սպառազինությունների արդիականացումը, բանակի մարտունակության բարձրացումը և այլն։

«Հայաստանի զինված ուժերը պետք է ավելի մարտունակ լինեն։ Ավելի շարժունակ։ Ավելի ճկուն, որպեսզի մենք կարողանանք արձագանքել ներկա ռազմաքաղաքական սպառնալիքներին», – նշեց նա։

Նախարարը հավելեց նաև, որ Հայաստանի ԶՈւ զարգացման ծրագրում ներառված են լուրջ հակակոռուպցիոն տարրեր։

Ըստ թեմայի

ՀՀ ԶՈւ–ն զգուշացնում է` որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ԶՈւ որոշ ստորաբաժանումներ գնում են Սարդարապատ
Արտակ Դավթյանը Արցախ է մեկնել ու տեղում գնահատել բանակի մարտական պատրաստականությունը