Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Փաշինյանը քննադատել է Սասուն Միքայելյանի` «օրենքով գողի» համար երաշխավորությունը

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Սասուն Միքայելյանը ՀՀ ԱԺ այլ պատգամավորների հետ միջնորդել է մի մարդու համար, ով մեղադրվում է կրկնակի սպանության մեջ. Փաշինյանին դա դուր չի գալիս։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ է անվանել իր ընկերոջ` ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որոշումը` երաշխավորել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի համար։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրվողներին հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Փաշինյանի համախոհ Սասուն Միքայելյանն ու «Ծառուկյան» խմբակցության 9 պատգամավոր երաշխավորել են քրեական հեղինակություն, «օրենքով գող» Ալիկ Բանդուրյանի համար։ Նա մեղադրվում է «Լիա» գեղեցկության սրահում երկու մարդու սպանության աղմկահարույց գործի շրջանակներում։

Պատգամավորների որոշումը բացասական արձագանքի է արժանացել հանրության շրջանում։

Փաշինյանի խոսքով` Սասուն Միքայելյանը երաշխավորությամբ է հանդես եկել առանց իր հետ համաձայնեցնելու։

«Դա ինձ հետ չի համաձայնեցվել։ Եվ ես շատ վատ եմ դրան վերաբերվում», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Միքայելյանը սխալ քայլ է արել։

«Ես այդ մասին ուղիղ և անկեղծ ասել եմ իմ ընկեր Սասուն Միքայելյանին», – ավելացրեց Փաշինյանը։

Ալիկ Բանդուրյանը` նույն ինքը Նորատուսցի Ալիկը, մեղադրվում է «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած կրկնակի սպանության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել 2016թ–ի նոյեմբերին։ Փոխհրաձգության հետևանքով 25-ամյա Գևորգ Պողոսյանը տեղում սպանվել է, իսկ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը ստացած վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում։ Փոխհրաձգության ևս մեկ մասնակից` 35–ամյա Արամ Պետրոսյանը, ողջ է մնացել։

Գործի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով։

Ըստ թեմայի

Նախարարները գործուղման կմեկնեն էկոնոմ դասով. Փաշինյանի աշխատակազմի ղեկավար
Փաշինյանի կառավարության ծրագիրը ներկայացվեց. հայտնի է` ԱԺ–ն երբ կքննարկի այդ ծրագիրը
Զինապարտները Նիկոլ Փաշինյանի կոչին չեն արձագանքել