Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Փաշինյանը նախագահի ստորագրմանը չի ներկայացնի Թանդիլյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը

Ստանալ կարճ հղումը

«Ժողովուրդ» թերթի տվյալներով` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, հակառակ հրաժարականին, շարունակելու է պաշտոնավարումը:

Հիշեցնենք` հունիսի 12-ին Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Անցել է մեկ շաբաթ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընդունել այդ հրաժարականը:

Արդյունքում Մանե Թանդիլյանը շարունակում է աշխատանքի գալ նախկինի նման: Ի դեպ, կառավարության վերջին նիստին էլ Մանե Թանդիլյանը մասնակցում էր սովորականի պես: Ասում են՝ Փաշինյանը նախագահի ստորագրմանը չի ներկայացնի Թանդիլյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը, և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պաշտոնավարելու է»:

Ըստ թեմայի

Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Ռուստամյանը խոսեց պարտադիր կուտակայինի մասին
Բոզոյան. «Մանե Թանդիլյանը գերակա համարեց իր դիրքորոշումը, քան նախարարի պաշտոնը»
Քոչարյան. «Ափսոսում եմ, որ Մանե Թանդիլյանի նման կադրը հրաժարական է տվել»