Հայաստան
© Sputnik / Karen Yepremyan

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի աներորդին էլ տանը զինանոց ունի. նոր բացահայտում

Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները

Ոստիկաններն այցելել են Ավանի ԵԿՄ կառույց։ Հայտնաբերել են զենք ու զինվորական հագուստ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Ոստիկանության աշխատակիցներն երեկ` հունիսի 19-ին, այցելել են Ավան-Առինջի թիվ 7 հասցեում, նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունք։

Ոստիկանությունը հայտնում է, որ խուզարկության ընթացքում ԵԿՄ տարածքում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ։

Իսկ ԵԿՄ Ավանի տարածքային կառույցի նախագահ Պետրոս Ամիրյանի տանը` Ավան 10-րդ փողոց հասցեում, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք:

Ոստիկանությունը հայտնում է նաև, որ հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է քննություն:

Նշենք, որ Պետրոս Ամիրյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի աներորդին է՝ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի եղբայրը:

Ըստ թեմայի

Ո՞ւմ կտանի Մանվել Գրիգորյանն իր հետևից. «Ժամանակ»
Մանվել Գրիգորյանը կալանավորվեց
Իրենք նախապես են իմացել գեներալի պահեստի մասին. Փաշինյանը` Մանվել Գրիգորյանի գործի մասին
Ի՞նչ արժե զինվորի բաժինը. որքա՞ն է վճարել ՀՀ հարկատուն Մանվել Գրիգորյանի արջերի կերի համար