Հայաստան
© Sputnik / Владимир Песня

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը հերքում է ՀՀ երրորդ նախագահի մասին լուրը

Ստանալ կարճ հղումը

Նաիրի Պետրոսյանը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում լինելու լուրը մտացածին է։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայկական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում է, իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

«Այս «լուրն» ամբողջությամբ մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:

Հայկական թերթերից մեկը հրապարակում էր արել այն մասին, թե Սերժ Սարգսյանը Մոսկվայում է, նրան տեսել են Մոսկվայի հայկական եկեղեցում:

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանի հետ քննարկվել է Մանվել Գրիգորյանի հարցը. Գալուստ Սահակյան
Սերժ Սարգսյանին, եղբորը և Ռոբերտ Քոչարյանին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից
Սերժ Սարգսյանը Պանթեոն է գնացել