Հայաստան
© Sputnik / Astaur Yesayants

Սարգսյանը խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար է նշանակել

Ստանալ կարճ հղումը

Արմեն Սարգսյանի որոշման համար հիմք է հանդիսացել Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Տոնոյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Արտակ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- նշված է հրամանագրում:

Սարգսյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` հունիսի 20-ին։