Հայաստան
© Photo : administration of Robert Kocharyan

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց. նա կմնա «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում

Ստանալ կարճ հղումը

«Սիստեմա» ռուսական ներդրումային ընկերության բաժնետերերը վերընտրել են տնօրենների խորհրդի նախկին կազմին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը պահպանեց «Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) ընկերության խորհրդում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր տարեկան ժողովի ընթացքում «Սիստեմա» ընկերության բաժնետերերը վերընտրեցին տնօրենների խորհրդի նախկին կազմին։

«Իրենց տեղերը խորհրդում պահպանել են նաև ԲՖԿ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, ԲՖԿ-ի նախագահ Անդրեյ Դուբրովսկովը, ԲՖԿ-ին պատկանող Segezha Group-ի նախագահ Միխայիլ Շմոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, ԲՖԿ-ի կազմի մեջ մտնող «ՌՏԻ» ԲԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոյևը, «Վիմմ-Բիլլ-Դաննի» նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին», — նշվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդում իրենց տեղերն են պահպանել նաև KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժանո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը, ԲՖԿ-ի աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան։

Միաժամանակ բաժնետերերը հաստատել են 2017 թվականի արդյունքներով դիվիդենտների վճարումը, որը կազմում է 1,062 միլիարդ ռուբլի կամ 0,11 ռուբլի յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար (2,2` մեկ GDR-ի համար)։

Ըստ թեմայի

Կհայտնվի արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևում. պատասխանում է Փաշինյանը
Հոկտեմբերի 27–ից հետո Մանվել Գրիգորյանն ուզում էր պատժել Ռոբերտ Քոչարյանին
Գեներալ Մանվելին «փչացրել» է Ռոբերտ Քոչարյանը. Արամ Սարգսյան
Սերժ Սարգսյանին, եղբորը և Ռոբերտ Քոչարյանին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից